Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում

Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում
02.11.2020 | 14:00

Փաստացի՝ Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական գլխավոր շտաբին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժեր այլևս գոյություն չունեն», - ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ դեռ հուլիսյան իրադարձություններից հետո Թուրքիան անցավ գործի՝ իր ձեռքը վերցնելով ադրբեջանական ԶՈՒ-ի կառավարումը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն առաջիկայում անակնկալներ են սպասվում։ «Մենք գիտենք ու պատրաստ ենք, որ սկսելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել», - ասաց Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ