Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գիշերը Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է, երեք խաղաղ բնակիչ է զոհվել

Գիշերը Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է, երեք խաղաղ բնակիչ է զոհվել
06.11.2020 | 15:43

Գիշերը Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է։ Պայթյունները հաջորդում էին մեկը մյուսին։ Ուշ երեկոյան Ստեփանակերտում 10, գուցե ավելի, պայթյուն է եղել: Գիշերվա հարվածների հետևանքով Ստեփանակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել։ ԱԻՊԾ-ն հաղորդում է, որ ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել նաև Շուշին։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, Ստեփանակերտում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։

Դիտվել է՝ 4094

Մեկնաբանություններ