ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վախճանվել է Միխայիլ Ժվանեցկին

Վախճանվել է Միխայիլ Ժվանեցկին
06.11.2020 | 21:14

86 տարեկանում վախճանվել է Խորհրդային Միության ամենահայտնի գրող, երգիծաբաններից մեկը՝ Միխայիլ Ժվանեցկին։ Իր ծննդավայր Օդեսային բնորոշ սրամտությամբ նա տասնամյակներ շարունակ խոսում էր քաղաքական, տնտեսական ու սոցիալական խնդիրների մասին, անգամ՝ խորհրդային կոշտ գրաքննության օրոք։

«Ժողովուրդ, եթե մենք, միևնույն է, մինչև կոկորդներս կեղտի մեջ ենք խրված, եկեք գոնե ձեռք ձեռքի տանք», - տարիներ առաջ ասել էր նա՝ ելույթներից մեկի ժամանակ։ Նրա ելույթներից շատերն են թևավոր խոսք ու ասույթ դարձել։ Անցած ամիս Ժվանեցկին հայտարարել էր, թե դադարեցնում է համերգային գործունեությունը:«Արտիստները պետք է քաջություն ունենան ժամանակին հեռանալու բեմից։ Անհրաժեշտ է տանը ծերանալ», - ասել էր նա։

Դիտվել է՝ 2995

Մեկնաբանություններ