ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սեյրան Օհանյան. «Շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, և դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը

Սեյրան Օհանյան. «Շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, և դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը
11.11.2020 | 21:25

«Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր: Բայց այն, որ այս ամենը վկայում է, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ և ԱՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Ի՞նչ ելքեր եք տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել` 168.am-ի հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշել է. «Ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար»: Անդրադառնալով քաղաքական 17 ուժերի՝ Ազատության հրապարակում հանրահավաքին՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Ժողովուրդը բացատրություն է պահանջում, և գործող իշխանությունները, քանի որ մենք նաև պառլամենտական երկիր ենք, ԱԺ-ն պետք է ժողովրդին այդ բացատրությունը տա»:

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ