Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարչապետն «Իմ քայլի» հետ քննարկել է ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները

Վարչապետն «Իմ քայլի» հետ քննարկել է ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները
12.11.2020 | 22:46

Աժ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրել է, որ վարչապետը մանրամասն ներկայացրել է նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։

«Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Աժ-ում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար», - նշել է Լենա Նազարյանը։

Դիտվել է՝ 3871

Մեկնաբանություններ