Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին

Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
17.11.2020 | 14:39

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականից հետո հանդիպել է ԱԳՆ անձնակազմի հետ։ «Սիրելի գործընկերներ, բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը: Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։ Ձեզնից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում: Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզնից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակեք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով: Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը», - անձնակազմի հետ հանդիպմանն ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Դիտվել է՝ 3696

Մեկնաբանություններ