Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կառավարությունից մտացածին են համարում Մովսես Հակոբյանի կողմից վարչապետին ուղղված մեղադրանքը

Կառավարությունից մտացածին են համարում Մովսես Հակոբյանի կողմից վարչապետին ուղղված մեղադրանքը
19.11.2020 | 22:33

«Կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն Հակոբյանի բոլոր հայտարարությունները և «դրանք պետք է հատիկ հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան»: Ընդգծելով, որ Հայաստանի վարչապետն իր հասցեին Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ՝ վարչապետի խոսնակը տեղեկացնում է, որ ըստ պատեհության, Փաշինյանը կանդրադառնա դրանց:
«Այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում: Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում», - հայտարարել է Գևորգյանը:

Դիտվել է՝ 2582

Մեկնաբանություններ