Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան ՊՆ-ի դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան ՊՆ-ի դիմաց
23.11.2020 | 14:03

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում նախարարի հետ։

«44 օր ոչ մի լուր չունեմ երեխուցս, կա մեկը, որ պատասխանատու է։ Զգուշացնում ենք, եթե էս ծնողներին չդիմավորեցին, ուրիշ քայլերի ենք դիմելու», - անցակետում ասաց նախարարի հետ հանդիպում պահանջող ծնողներից մեկը։ Անհետ կորածների հարազատներն ասացին, որ թույլ չեն տա հարցը քաղաքականացնել, պետք չի, որ որևէ պատգամավոր կամ քաղաքական գործիչ միջնորդի, որ ՊՆ նախարարն ընդունի իրենց։
Շուրջ 3 ժամ է՝ ծնողները նախարարության անցակետում են, նրանց դեռևս որևէ մեկը չի ընդունել։

Դիտվել է՝ 4471

Մեկնաբանություններ