Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուստամ Բադասյանը կարծում է, որ գործող Քրեական օրենսգրքում մի շարք թերությունները վերացնելու անհրաժեշտություն կա

Ռուստամ Բադասյանը կարծում է, որ գործող Քրեական օրենսգրքում մի շարք թերությունները վերացնելու անհրաժեշտություն կա
08.12.2020 | 16:24

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ գործող Քրեական օրենսգրքում մի շարք թերությունները վերացնելու անհրաժեշտություն կա: ԱԺ-ում Քրեական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում նա ասաց.


«Նախագիծը նախատեսում է համակարգային նոր լուծումներ, որոնք միտված են հանցավոր արարքների դեմ պետության հակազդեցության արդյունավետության բարձրացմանը, քրեական օրենսգրքի և պետության քրեական քաղաքականության հիմքում ընկած սկզբունքային մոտեցումների ներդաշնակության ապահովմանը:


Ներկայումս գործող Քրեական օրենսգիրքն իր գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, որոնք հանգեցրել են օրենսգրքում ներքին հակասությունների և բացերի առաջացմանը: Նախագծի ընդունման կարևորությունը հիմնավորվում է օրենսգրքում առկա տարաբնույթ թերությունների վերացմամբ», - նշեց նախարարը: Բադասյանը տեղեկացրեց, որ թեև օրենքի նախագիծն ԱԺ գլխադասային հանձնաժողովում չի քննարկվել, սակայն լայնորեն քննարկվել է ԱԺ գործընկերների հետ:

Դիտվել է՝ 5704

Մեկնաբանություններ