Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Միքայել Մինասյան. Արգիշտի Քյարամյանը նույնիսկ հեռախոսահամար չի ունեցել, որ զանգի և ինֆորմացիա խնդրի ՌԴ-ից

Միքայել Մինասյան. Արգիշտի Քյարամյանը նույնիսկ հեռախոսահամար չի ունեցել, որ զանգի և ինֆորմացիա խնդրի ՌԴ-ից
09.12.2020 | 14:46

Միքայել Մինասյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ թվարկել է պատճառները, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստել դավաճանությունը և ծախել Արցախը: Նա անդրադարձել է Փաշինյանի կադրային քաղաքականությանը, որը պատճառներից մեկն է: Խայտառակ իրավիճակ է եղել կարգապահական և կադրային զորքերում:

«Պատերազմող երկրում երեք անգամ փոխվել է ԳՇ պետը, պատերազմող երկրում նշանակվեց ստորաբաժանման ղեկավար մի անձնավորություն, որը հայտնի էր միայն մեկ բանով՝ իր ենթակայության տակ գտնվող զինվորներով միացել էին, այսպես կոչված, թավշյա սիրո այդ անհասկանալի պրոցեսին: Այդ մարդուն նշանակեցին սահմանապահ զորքերի հրամանատար, իսկ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանն այդ մարդուն ազատում է խայտառակ պահելաձևի համար և պետական դավաճանության կասկածի»,- ասաց նա: Հաջորդ պատճառը ԱԱԾ-ն է եղել:

«Մեր դաշնակիցները մեզ չեն տվել ոչ մի հետախուզական ինֆորմացիա երկու պատճառով՝ նախ չէին հասցնում ծանոթանալ ԱԱԾ տնօրեններին, և Նիկոլը նրանց փոխում էր, իսկ վերջում նա բերեց Արգիշտի Քյարամյանին: Արգիշտի Քյարամյանը չի ունեցել նույնիսկ հեռախոսահամար, որ զանգահարի ու նույնիսկ ինֆորմացիա խնդրի մեր դաշնակիցներից, որոնք տիրապետում էին, թե ամբողջ տարածաշրջանում ինչ է կատարվում: Արգիշտի Քյարամյանին Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից պատերազմի ամենակարևոր օրերին, որովհետև պարզվեց, որ նա իր բարեկամի հետ միասին կոռուպցիայից ելնելով՝ ուղղակի փող են վերցրել և ՀՀ անձնագիր են տրամադրել տեռորիստներին»,- նշեց նա:

Միքայել Մինասյանն անդրադարձավ նաև ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: «Մի անձնավորություն, որը ամբողջ աշխարհում հայտնի է որպես Սորոսի Արմեն: Հիմա Ռուսաստանի Դաշնությունը, որ համարում է Սորոսին թշնամի, Սորոսն էլ ՌԴ-ին, այստեղ գաղտնիք չկա, կտրամադրի՞ գաղտնի հետախուզական ինֆորմացիա մի մարդու, ով Սորոսի դրածոն է»,- նշեց նա:

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ