Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ժամը 14։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 8500

Ժամը 14։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 8500
22.12.2020 | 22:24

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում իրականացրել է աերոնկարահանում՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը։ ժամը 14։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 8500: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ