Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վեհափառ. Մեր դիրքորոշներում որևէ փոփոխություն չկա

Վեհափառ. Մեր դիրքորոշներում որևէ փոփոխություն չկա
28.01.2021 | 13:19

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Բանակի օրվա առիթով այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոչինչ չի փոխվել իր դիրքորոշումներում։

«Ես չպետք է ցանկայի այս սրբավայրում որևէ քաղաքական հարցի անդրադառնալ, մեր համոզումունքներում, մեր դիրքորոշներում որևէ փոփոխություն չկա», - ասաց վեհափառը։ Հարցին, թե եկեղեցին չի՞ բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց.
«Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից, և եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»։


Մյուս հարցին, թե ինչ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հատկապես, որ վերջին ժամանակաշրջանում միջոցառումներին առանձին են ներկայանում, Գարեգին երկրորդը պատասխանեց. «Մենք տեղեկացված չենք եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում եմ՝ ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է»։

Դիտվել է՝ 6190

Մեկնաբանություններ