ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               

Սիրո տոնը

Սիրո տոնը
29.01.2021 | 12:50

Ժողովրդական արվեստների թանգարանը հունվարի 30-ին հրավիրում է անցկացնելու Ս․ Սարգսի տոնը։ «Կատարել սիրահարվածների փափագը, պաշտպանել հղիներին ու ճանապարհորդներին, հաղթանակ բերել պատերազմողներին, ազատություն պարգևել գերիներին, հնազանդեցնել կարկուտն ու քամին, հալածել դևերին, բժշկել հիվանդներին․ սրանք «մուրազատու», «մեծ գերեհան» Սուրբ Սարգսին վերագրվող այն զորություններն են, որոնց տարիներ շարունակ հավատացել և իր աղոթքն է ուղղել հայ ժողովուրդը»,- նշված է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ։

Տոնի խորհուրդը կներկայացնեն Տեր Շահե քահանա Հայրապետյանը և ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը։ Տոնի առթիվ թանգարանի Դիլիջանի մասնաճյուղից բերվել է երազանքների հրաշագործ աթոռը։ Հունվարի 29-30-ը ընձեռվում է նաև թեմատիկ տաղավարներում լուսանկարվելու, աղի բլիթներ ձեռք բերելու հնարավորություն։ Մուտքը՝ թանգարանի տոմսերով։


Դիտվել է՝ 5409

Մեկնաբանություններ