Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խծաբերդում զոհված 9 զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով

Խծաբերդում զոհված 9 զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով
07.02.2021 | 22:59

Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված 9 զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։

1. Հարություն Գևորգի Անդրիասյանը, գյուղ Առատաշեն,
2. Սարգիս Վահրամի Հարությունյանը, գյուղ Առատաշեն,
3. Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանը, գյուղ Տանձուտ,
4. Արմեն Գուրգենի Մարտիրոսյանը, գյուղ Արգավանդ,
5. Սմբատ Միհրանի Ավետիսյան, գյուղ Արգավանդ,
6. Ռոման Սուրիկի Մարգարյան, գյուղ Մարգարա,
7. Հարություն Սեյրանի Մկրտչյան, գյուղ Նոր Կեսարիա,
8. Գևորգ Սեյրանի Արշակյան, գյուղ Մրգաշատ,
9. Գարիկ Գրիգորի Բարսեղյան , գյուղ Մրգաշատ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7440

Մեկնաբանություններ