Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արթուր Վանեցյան. Շոշը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որը մինչև այսօր հայկական կողմի հսկողության տակ է. Էդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշը

Արթուր Վանեցյան. Շոշը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որը մինչև այսօր հայկական կողմի հսկողության տակ է. Էդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշը
21.02.2021 | 12:18

Ընդդիմությունը փակուղում չի հայտնվել՝ հստակ գործում է իր օրակարգով, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով սահմանային խնդիրներին ու հողային կորուստներին՝ նա նշեց, որ հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսը կորցրել ենք, իսկ Սյունիքը վտանգված է, կտոր–կտոր տանում են: Իրեն ուղղված մեղադրանքների մասին Վանեցյանն ասաց. «Մեղադրում են, ասում են՝ Վանեցյանը Շոշի դիրքերը թողեց, մենք Շոշ գյուղը հանձնեցինք թուրքերին: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ասել ու էդ հարցը փակենք՝ Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որը մինչև այսօր հայկական կողմի հսկողության տակ է: Էդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշ գյուղը»:

Դիտվել է՝ 7797

Մեկնաբանություններ