Երկրի «դարպասները» ներսից են բացված: Թշնամին «տանից» է:
Ինչքան ուզում եք մեղադրեք դաշնակից-գործընկեր-թշնամի պետություններին, քանի մենք չենք «մաքրվել», անհնար է որևէ հաջողություն:
Հայաստանում երբ մեկը փորձում է օգտակար ու խելացի մի բան անել, մի գործ ձեռնարկել, թեկուզ, ասենք, մի անիվ պատրաստել, այդ անիվը դեռ չսարքած, հազարավորները մեկական փայտ առած, վազում, գալիս են, որպեսզի փայտն անվաճաղերի արանքը խցկեն։
Կառավարությունն ուզում է ամեն մի տաքսու պատվերից 100 դրամ գանձել տաքսիստներից (վերջնարդյունքում՝ ուղևորից)։ Հիշեցնեմ, որ տաքսիստները 2018–ին հեղափոխության «վկաներն» էին համարվում։
Որ նա նաև արդեն թքել է բոլոր իրեն քննադատողների ու արդեն իրեն չսիրող մեծամասնության վրա, ողջ իրավական համակարգը սարքել «կուռկուռի ձագ», օրենքների վերաձևումն ու օրենքները «ֆրանկեյնշտեյն» սարքող իր երբեմնի լրագրողին հանձնել, դա էլ գիտեք։
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...