«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Հատուկ խե՞լք էր պետք ունենալ, որ գուշակեիք, թե ում հետ գործ ունեք»

«Հատուկ խե՞լք էր պետք ունենալ, որ գուշակեիք, թե ում հետ գործ ունեք»
14.07.2022 | 07:24

Ասում են՝ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ այս օրերին մտորումների մեջ են, թե որ պահին ավելի նպատակահարմար կլինի վայր դնել մանդատը` մինչև այն կփորձեն ստիպելով անել ՔՊ–ականները:


Ես առաջ կզարմանայի, սակայն հիմա չեմ զարմանում, որովհետև ձեզ համար արդեն օրինաչափ է, որ ձեզ ստիպեն, հասցնեն նման իրավիճակի, որպեսզի դուք, ցուգցվագի ու ցայտնոտի մեջ ընկած, «վճռական» քայլեր անեք:
Վճռական քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու հետագա օրերին էր պետք անել և չմասնակցել այդ խայտառակ ընտրություններին:
Լսե՛ք, մեռա ձեզ ասելով, հուշելով, բարձրաձայնելով, թե ինչպես անեք ու ինչ հնչեղությաբ, ինչ կարգով դնեք մանդատները:


Իսկ հիմա հարմար պահ ե՞ք սպասում, որ Ալեն Սիմոնյանը ծաղրի, չարախնդա, և էն չաղ, փքված, ինքնագոհ պատգամավորները «կայֆ» բռնեն ու ձե՞ռ առնեն ձեզ:
Հատուկ խե՞լք էր պետք ունենալ, որ գուշակեիք, թե ում հետ գործ ունեք, թե՞ մազոխիստի նման սիրում եք, որ ձեզ «ստիպեն»:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 10661

Մեկնաբանություններ