ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

16 %-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին

16 %-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին
22.05.2023 | 22:20

Հազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան:

Ինքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան:

Ոստիկանները բարեխղճորեն պաշտպանում են մի ասուլիս, որտեղ ասուլիս տվողն ասում է, որ նույն ոստիկանի ընտանիքի անդամները վաղը լինելու են անպաշտպան ու անհայրենիք:

16 %-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին: Սա չլսված պատմություն է, մղձավանջ:

Լավ, ասենք թե մյուս կուսակցությունների վարկանիշը ցածր է, բա հայրենիքի նկատմամբ անտարբերության մակարդակն ինչու՞ է այսքան բարձր:

Արցախը և Հայաստանի մի շարք տարածքներ հայ ժողովրդի զրահաբաճկոնն են, որոնք` դրա ազատագրման ու պաշտպանության հետ կապ չունեցող մեկը հանձնում է թշնամուն: Դրանք ժամանակին ազատագրվել են, որպեսզի հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրի խաղաղ ու ապահով:

Իրենց Հայրենիքի տարածքները հանձնելու մասին պատասխանները լսելուց հետո, լրագրողը հանգիստ ոճով անցնում է աղբավայրի թեմային: Սա է նաև այսօրվա հասարակության որոշ մասի պատկերը: Դրա համար էլ պետություն կառուցած, պահած և իր ժողովրդին պաշտպանած ազգային կուսակցությունների վարկանիշը մնում է ցածր:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ