Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ի՞նչ դասագրքերով է Հայոց պատմություն սովորել Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ դասագրքերով է Հայոց պատմություն սովորել Նիկոլ  Փաշինյանը
26.05.2023 | 08:35

ՈՒզու՞մ եք իմանալ, թե ինչ դասագրքերով է Հայոց պատմություն սովորել Ն. Փաշինյանը և ովքե՞ր են եղել նրա պատմության ուսուցիչները։ Խնդրեմ, համեմատեք ստորև մեջբերված երկու հայտարարությունները.

1. «Հայաստանը՝ որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ ...մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը» (Ն. Փաշինյան)։

2. «Հայաստանը չի կարող լինել որևէ այլ բան, քան աշխարհագրության վրա հիմնված հասարակ հիշողություն, տարածք՝ առանց քաղաքական սահմանների» (Է. ՈՒրաս)։

Առաջին հայտարարությունը երեկ ՀՀ ԱԺ-ում արել է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը։

Իսկ երկրորդը դեռևս 1950 թ. գրվել է թուրքերեն (հատուկ ամբողջությամբ մեծատառերով)՝ «Հայերը պատմության մեջ և հայկական հարցը» հսկայածավալ զեղծարարությունում, որի հեղինակն է Հայոց ցեղասպանությանը ղեկավար մասնակցություն բերած մի իթթիհադական ոճրագործ, հետագայում թուրքական կեղծ-հայագիտության գաղափարախոսական հայր դարձած Ահմեդ Էսաթ ՈՒրասը (1882–1957)։

Եզրակացությունները թողնում եմ ձեզ։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 4657

Մեկնաբանություններ