Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հավելյալ ռիսկեր

Հավելյալ ռիսկեր
11.06.2023 | 23:47

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ով ՌԴ և ՀՀ փոխվարչապետերի հետ համանախագահությամբ զբաղվում է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրով, հայտարարել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը պարտադիր պետք է ապահովվի ՌԴ սահմանապահ ծառայության վերահսկողությամբ։

Բայց այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանինի՞նչ կտա։ Ըստ էության, ո՛չ անվտանգային, և ո՛չ էլ որևէ այլ շահ։ Ավելին` անգամ Ադրբեջանի օրինակով հայ բնապահպանները չեն կարողանալու ինչ-որ պատրվակով ադրբեջանցիների ճանապարհը փակել։

Որովհետև, վստահաբար, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցնելու է նրան, որ Ադրբեջանը պահանջի ՌԴ խաղաղապահ ուժերի դուրսբերում, և կստացվի, որ Հայաստանը միակողմանի կատարում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, ինչը իսկապես կնշանակի կապիտուլյացիա` երբ առանց պայմանների պարտվող կողմը միակողմանի կատարում է հաղթող կողմի բոլոր պահանջները (ի դեպ, սրա էլեմենտները հիմա էլ կան):

Սա մեզ համար հավելյալ ռիսկ է, որին գնալով պետք է կարողանանք դրա դիմաց ստանալ մեզ համար կենսականը` ՌԴ-ից աջակցություն Արցախի ինքնորոշման ճանաչման հարցում։

Եթե, ամեն դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը համաձայնի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների (կարելի է ասել՝ օկուպացիոն վարչակարգի) հայտարարություններին, և Մոսկվայի հարթակը դառնա բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակների շարունակությունը, ապա այդ դեպքում, իսկապես, Ռուսաստանի մնալը տարածաշրջանում կկորցնի իր իմաստը, և, այսպես կոչված, «ճանապարհների ապաշրջափակման» դեպքում դրանց հսկողությունը ՌԴ սահմանապահ ծառայությանը հանձնելը դառնում է մեզ համար լրիվ աննպատակ և անիմաստ` եթե դրա դիմաց չենք ստանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն (տեղական օկուպացիոն ադմինիստրացիայից նման բան ակնկալելն անիմաստ է):

Հիմա Ռուսաստանը պետք է առարկայնորեն ցույց տա, որ ինքը հայ ժողովրդի դաշնակիցն է, անկախ նրանից, թե ով է իշխանություն, և ջանքեր գործադրի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար, անկախ նրանից, թե ինչ տնտեսական շահեր ունի Ադրբեջանից։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8280

Մեկնաբանություններ