Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պասերո՜վ, պասերո՜վ, Մարությա՛ն ու Ավինյա՛ն

Պասերո՜վ, պասերո՜վ, Մարությա՛ն ու Ավինյա՛ն
28.08.2023 | 15:40

Լավ տեխնոլոգիա է, իբրև իրար դեմ են պայքարում, բայց քարոզարշավի յուրաքանչյուր օրն իրենցով են լցնում՝ որպեսզի ստվերի տակ թողնեն մնացած թեկնածուներին ու միայն իրենցից խոսեն։

Եվ երբ ընտրության օրը պարզվի, որ այդ երկուսից ոչ մեկի թիմը միայնակ հաղթելու նախատեսվող անցումային շեմը չի հաղթահարել՝ միավորվեն ու Երևանի քաղաքային «հյութալի» իշխանությունը կրկին իրենց ձեռքում պահեն։

Մի խոսքով՝ այս երկուսն իրար հետ պետք է մերժվեն։ Եթե, իհարկե, մի փոքր պատկերացում ունեք ձեր ուղեղի վրա աշխատեցվող մշակված հնարքներից։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4527

Մեկնաբանություններ