Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Իմ Քրիստոս

Իմ Քրիստոս
29.08.2023 | 00:01

Ես բոբիկ եմ հիմա Տեր իմ,

Իսկ իմ ճամփան փուշ է ու քար,

Քո սուրբ սիրով ինձ մտերիմ,

Դու ինձ համար գիտեմ եկար։

Դու եկար ու խավարն անցավ,

Անդունդի մեջ առա ես թև,

Հիսուսի հետ սիրտս դարձավ,

Հիսուսի պես լույս ու թեթև։

Ոտաբոբիկ այս քար ճամփով,

Աղաչեցի` Տե'ր, ինձ գթա,

Ես փնտրեցի ամբողջ սրտով,

Ես փնտրեցի ու Քեզ գտա...

Հովի ԵԳՈՅԱՆ

Դիտվել է՝ 2678

Մեկնաբանություններ