Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երկրի ինքնիշխանությունը դարձել է զուտ քարոզչական թեզ

Երկրի ինքնիշխանությունը դարձել է զուտ քարոզչական թեզ
13.11.2023 | 07:21

Երբ օրվա իշխանությունները, իրենց «դեսպանները» և իրենց մերձակա «փորձագետները» սկսում են բացատրել «խաղաղության գործընթացի» էությունը, սկսում են խոսել ճանապարհային քարտեզի մասին, հասկանում ես, թե ինչքան ողորմելի վիճակում են պահում մեր երկիրը։

Երբ նույն դեմքերը սկսում են խոսել «ինքնիշխանության» մասին, հասկանում ես, որ քո երկրի ինքնիշխանությունը դարձել է զուտ քարոզչական թեզ, իսկ իրականում այն գոյություն չունի։ Ու ինչքան շատ են խոսում ինքնիշխանության մասին, այնքան ավելի ես տագնապում, որ կարող է անգամ պետության գոյությունը վտանգեն՝ զուտ քարոզչական թեզերով ժողովրդին կերակրելու համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3319

Մեկնաբանություններ