Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կրկեսն ու թատրոնը էլ ու՞մ են պետք

Կրկեսն ու թատրոնը էլ ու՞մ են պետք
17.01.2024 | 16:35

Խորհրդարանի օգտակար գործողության գործակիցը՝ ՕԳԳ-ն, անշեղորեն մոտենում է 0-ի։ Քաղաքական անմեղսունակություն դրսևորող ՔՊ-ն չի ընդունում աղետալի վիճակի համար իր պատասխանատվությունը և մեղքը, խորհրդարանական ընդդիմությունն էլ չի ընդունում, որ որպես խորհրդարանական կառավարում ունեցող Հայաստանի խորհրդարանի մի մաս, ինքն էլ պատասխանատվության իր բաժինն ունի այղ աղետի համար։ Երեսփոխանները իրար վիրավորում են «Կիսաբաց լուսամուտների» հերոսների նման, և այդ դերերը խաղալու համար ամսական գրեթե 1 միլիոն դրամ ռոճիկ ստանում պետբյուջեից։ Երևանում կրկես ու թատրոն էլ ո՞ւմ են պետք, եթե կա Ազգային ժողով կոչվածը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 9470

Մեկնաբանություններ