Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սրանք պատրաստվում են երկրորդ Եռաբլուրը ստեղծել

Սրանք պատրաստվում են երկրորդ Եռաբլուրը ստեղծել
27.01.2024 | 18:42

Պատերազմում երկու որդի կորցրած, արցախցի մորն ասել են. «Տար մի տեղ տղայիդ հուղարկավորիր, որ երկրորդ Եռաբլուրը ստեղծենք, արտաշիրիմում կանես, կբերես այնտեղ կհուղարկավորես»։

Զոհված հերոսների ու նրանց ընտանիքների նկատմամբ, այս կառավարության լկտի վերաբերմունքը նորություն չէ, բայց ուզում եմ դեռ իրականությունից կտրվածները փորձեն հասկանալ թե ի՛նչ է նշանակում, երկրորդ Եռաբլուր ստեղծել։

Այսինքն «խաղաղության դարաշրջանում» այնքան շատ զոհեր են լինելու, որ երկրորդ Եռաբլուրի անհրաժեշտություն է լինելու։

Ասել է` կազմակերպված ձևով Հայաստանը զրկելու են պաշտպանող, զենք վերցնող ուժից։

Լույս հոգուդ, Արմեն Գրիգորյան, ի զուր չէր ասում.

«Սրան հանեք, մարդ չմեռնի… է՛լ»։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6272

Մեկնաբանություններ