Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է

Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է
16.03.2024 | 14:47

Ադրբեջանն Իրանի համար նույն խնդիրներն է առաջացնում, ինչ Ուկրաինան՝ Ռուսաստանի։

Ուկրաինայի և Ադրբեջանի պետական քաղաքականությունը հիմնված է ազգայնականության, հաճախ՝ ատելության քարոզի վրա՝ ծայրահեղ դրսևորումներով:

Եթե Ուկրաինան համարում է, որ Ռուսական պետականությունը ծնվել է Ուկրաինայում՝ Կիևում, ապա Ադրբեջանում համարում են, որ թյուրքերն են միավորել Իրանը՝ 7-րդ դարում արաբական արշավանքներից հետո փլուզված պատմական Իրանի ավերակների վրս, իսկ մինչ այդ թյուրքական ցեղերն էին տիրում այնտեղ, այսինքն, իրենք Իրանում պետականաստեղծ էթնոս են։

Ռուսաստանն ու Իրանը բազմազգ իմպերիաներ են, Ադրբեջանն ու Ուկրաինան ազգայնամոլության տարածքներ են։ Եթե Ուկրաինան Հակառուսաստան է դարձել, ապա Ադրբեջանը' Հակաիրան։

Դա իմպերիաների (կայսրություն բառը չի արտահայտում իմպերիայի բնույթը) և ազգայնական նախագծերի կոնֆլիկտներն են, ու նրանք բնույթով անհամատեղելի են։

Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 12545

Մեկնաբանություններ