Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հերթական դավադրություն՝ «սահմանների վերարտադրության» քողի ներքո

Հերթական դավադրություն՝ «սահմանների վերարտադրության» քողի ներքո
01.05.2024 | 16:27

Ալիևն ասում է. «Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթերի հիման վրա»։ Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացրած իշխանությունից, բնականաբար, ոչ մի արձագանք։ Նրանք համաձայն են այս ամենին, խնդիրը պարզապես նրանում է, թե ինչպես այս ամենը մատուցել սեփական ընտրազանգվածին, որը, արհամարհելով մեր բոլոր հորդորները, նախորդ ընտրություններին վերարտադրեց պարտված իշխանություններին։ «Վերարտադրություն» եզրույթն էլ իր խորհուրդն ունի։ Պարտված ու վերարտադրված իշխանությունը ադրբեջանական փաստաթղթերի հիման վրա իրականացվող այսօրվա հերթական դավադրությունը քողարկում է հենց «սահմանների վերարտադրության» հատկանշական խորագրի ներքո։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4072

Մեկնաբանություններ