Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պարզաբանում

Պարզաբանում
15.08.2024 | 11:02
Araratnews.am կայքում օգոստոսի 14-ին հրապարակված «Հայ եկեղեցու սպասավոր Վահրամ սարկավագ Կարապետյանը քաղաքացուն հայհոյում է ու սպառնում կտրել ականջները» վերնագրով հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ հիշատակված անձը ձեռնադրյալ եկեղեցական չէ և որևէ եկեղեցում հոգևոր ծառայության կոչված չէ։
Անկախ հանգամանքից հայհոյանքն ու սպառնալիքը հարիր չէ որևէ անձի, ինչպես և՝ Հայոց Եկեղեցու հեղինակության միտումնավոր նսեմացման նպատակով լրատվամիջոցի կողմից նման տեղեկատվության շահարկումը։
Դիտվել է՝ 4625

Մեկնաբանություններ