Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Չի՛ ստում գյադեն, բացարձակ սուտ չի խոսում. բոլորիս գրպանից հանում է ու լցնում իր ընտանիքի ջեբը

Չի՛ ստում գյադեն, բացարձակ սուտ չի խոսում. բոլորիս գրպանից հանում է ու լցնում իր ընտանիքի ջեբը
04.12.2024 | 14:17

Նիկոլը երեկ ասել է` պետական բյուջեն, ամեն մեկիս ընտանիքի բյուջեն է։

Էլի չի ստում գյադեն, բացարձակ սուտ չի խոսում. բոլորիս գրպանից հանում է ու լցնում իր ընտանիքի ջեբը։

Ինքն ու կնիկը, ինքն ու ՔՊ-իկը, թանկարժեք մեքենաներ են քշում, ամեն օր «նորաձև» հագնվում, աշխարհ են ման գալիս, տոլմա են եփում... մեր հարկերի հաշվին։

Իսկ մենք` «հերոս հարկատուներս», տոլման ո՛չ մսով ենք եփում, ո՛չ էլ պասուց. միսը մեր գրպանին չի, լոբին, սիսեռն էլ մսից թանկ։

Ավտոբուսով ենք երթևեկում, էն էլ թանկանում է, մեր տուրիստական տոմսն էլ Եռաբլուր գնալն է։

Ջեբգիրը միշտ էլ խոսում է անմահ փողի մասին, որ լցնողն ինքը չլինի, բայց գողացողը ինքն ու իր տնեցիք լինեն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3976

Մեկնաբանություններ