Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.12.2024 | 00:01

Ո՜վ ամենօրհնյալ Որդիդ Աստծո,

Կենդանարար Հոր անքնին ծնունդ,

Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ.

Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը

փառքի Քո ողորմության,

Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,

Դևը հալածվի, հանցանքը ջնջվի,

Կապանքը խզվի, խորտակվի շղթան,

Մահացածները կենդանածնվեն,

Խոցը բժշկվի, վերքն առողջանա,

Վերանա ամեն ապականություն,

Թախիծն ընկրկի, ողբը նահանջի,

Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա,

Չարիքը չքվի, տագնապն հեռանա,

Հուսահատությունը հալածվի անհետ,

Եվ թագավորի ձեռքդ ամենակալ, քավիչ բոլորի։

ՆԱՐԵԿ

Դիտվել է՝ 3207

Մեկնաբանություններ