Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խոստացված եվրահանրաքվեն կարող ենք դարձնել իմպիչմենթի հանրաքվե

Խոստացված եվրահանրաքվեն կարող ենք դարձնել իմպիչմենթի հանրաքվե
10.01.2025 | 17:55

Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:

Ինչ է սրանով ակնարկել։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը (իրականում՝ Թուրքիան) երբ ներխուժի Հայաստան, Արևմուտքը, ինչպես Ուկրաինայի դեպքում (եթե Վրաստանը թույլ տա, ինչը կասկածելի է), ընդամենը զենք է առաջարկելու եւ որևէ այլ քայլ չի անելու, այդ ժամանակ մորուքը խուզած Փաշինյանը հիշելու է ՀԱՊԿ-ի մասին՝ ընկնելու է դռնեդուռ, եթե հասցնի։

Ինչ է ասում Օվերչուկը. եթե սկսվի ԵՄ անդամակցության գործընթաց, գազը կթանկանա մի քանի անգամ, օրական մի քանի ժամ լույս ու ջուր կունենանք, տնտեսությունը կկանգնի։

Ինչ կարող ենք մենք ասել. խոստացված հանրաքվեն կարող ենք դարձնել Խելապակասի ու ՔՊ-ի իմպիչմենթի հանրաքվե, վերջապես ուղիղ ժողովրդավարության գործիքը կաշխատի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3754

Մեկնաբանություններ