Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բոլոր ոլորտներում տիրող բարդակն է ձեր երկուսի իրական Հայաստանը

Բոլոր ոլորտներում տիրող բարդակն է ձեր երկուսի իրական Հայաստանը
12.01.2025 | 06:52

Իրական Հայաստանը, որը դուք ձևավորել եք այս 7 տարիների ընթացքում հետևյալն է.

կրթական համակարգի դեգրադացիա,
Ազգային արժեհամակարգի ոչնչացում,
բարոյական բոլոր նորմերի ոչնչացում,
համասեռամոլության բացահայտ քարոզ,
թմրամոլության զանգվածային աճ,
պետության իրավական հիմքերի, իրավակարգի ոտնահարում, սահմանադրության ոտնահարում, սահմանադրական օրենքների ոտնահարում,
հազարավոր մատաղացու դարձած երիտասարդներ,
հազարավոր հաշմանդամ դարձած երիտասարդներ,
տասնյակ գերիներ, որդեկորույս մայրեր։
Ձեր երկուսի իրական Հայաստանը ստի, կեղծիքի, քաղաքական դեմագոգիայի, հայհոյախոսության, ֆեյքերի ֆաբրիկաների, ժողովրդի վճարած հարկերի հաշվին չտեսի նման շրջագայելու, անգրագետ, փողոցից հավաքվածներին միլիարդավոր դոլլարների պարգևավճարների Հայաստանն է։
Մինչ օրս պետության 200 քառակուսի կմ սուվերեն տարածքից բռնազավթված Հայաստանն է ձեր ձևավորած իրական Հայաստանը։

Ազատ մամուլի փոխարեն էժանագին կայքերի և ձեր անձնական
PR-ին ծառայող հանրային հեռուստաընկերությունն է ձեր իրական Հայաստանը։
Բոլոր ոլորտներում տիրող բարդակն է ձեր երկուսի իրական Հայաստանը։
Հերիք չի՞ ծիծաղեցնեք մեզ ձեր դատարկաբանությամբ, ա՛յ ինքնահաստատման կարիք ունեցող 2 դատարկաբաններ:

Անի ԶԱԽԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ

v class="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ