ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ալեն Սիմոնյանի սարսափելի հայտարարության հիմնական ուղերձները

Ալեն Սիմոնյանի սարսափելի հայտարարության հիմնական ուղերձները
05.03.2025 | 11:16

Սիմոնյան Ալենի նման ոչնչությունը հերթական սկանդալային հայտարարությունն է, արել, որը կարելի է ասել չարժանացավ ուշադրության։ «Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ, և հարց լինի Հայաստանի գոյության, խփեք այդ ինքնաթիռը՝ վայրկյան անգամ չմտածելով»-ասել է նա։

Առաջին հայացքից սա հերթական ցնդաբանությունն է, սակայն խորքում այն ունի սարսափելի ուղերձներ։

Առաջին՝ անկհայտ է, որ Ալենի հայտարարությունները այս օրերին Բաքվում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում են։

Երկրորդ ակնհայտ է, որ Ալենը իր այս հայտարարությամբ հասկացնում է, որ Բաքվում գտնվող գերիների հարցի բարձրաձայնումը իբր վտանգավոր է Հայաստանի համար և ավելին գերիները պետք է զոհաբերվեն «հանուն Հայաստանի»։ Երրորդ՝ Սիմոնյանը իր այս հայտարարությամբ նաև հստակորեն ակնարկում է, որ իրենք որևէ քայլ չեն իրականացնելու գերիների ազատ արձակման համար, որպեսզի «չվտանգեն Հայաստանի գոյությունը»։

Չորրորդ՝ Սիմոնյանը իր այսպիսի հակամարդկային հայտարարությամբ քաջալերում է Բաքվին՝ շարունակել խոշտանգումները հայ գերիների նկատմամբ։

Հինգերրորդ՝ Սիմոնյանը հերթական անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք դասական ճիվաղների հետ, ովքեր թքած ունեն Բաքվում տանջվող մեր հայրենակիցների ճակատագրերի վրա և որոնց միակ մտահոգությունը սեփական աթոռն է։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ