Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ամենամեծ առավելությունը

Ամենամեծ առավելությունը
27.07.2025 | 11:38

Հայաստանյան ներքին քաղաքական մթնոլորտը հաշվի առնելով մի այլ կարգի հաճույք է կտրվել ներհայկական օրակարգից ու ուսումնասիրել արտաքին գործընթացները, հակամարտություններն ու դրանց արմատները, լուծման ուղիները։

Իսկ որ ամենակարևորն է, դա այն է, որ օտարները գնահատում են քո կարծիքը, կիսվում են քո կարծիքով, մեկնաբանություններ են խնդրում։

Իսկ քո յուրայիններն իրենց տափակ ու անբովանդակ կյանքի մաղձը թափում են քո շուրջը։

Դիվանագիտական աշխատանքի ամենամեծ առավելությունն այն է, որ քո շփումը դրսում է, քո աշխատանքը դրսում է, հաճախ աննկատ, բայց դու գիտես, թե ինչ ես անում, ինչու ես անում ու դրա դիմաց քո երկիրն ի՞նչ է ստանալու։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4275

Մեկնաբանություններ