Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սարսափում են իշխանության կորստի հեռանկարից

Սարսափում են իշխանության կորստի հեռանկարից
15.08.2025 | 17:02

Բռնապետները սկզբում ինչքան էլ խելացի ու հաշվարկված գործեն, երբ ընկնում են փառասիրության ու պաշտոնը պահելու մոլուցքի մեջ, երբ իշխանություն կորցնելու վախը դառնում է գերիշխող հոգեվիճակ, հիմար սխալները անխուսափելի են լինում։

Ազգային գործիչներին կալանքի տակ պահելով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը հիմար բռնապետի դերում են հայտնվել՝ մշտապես սարսափելով իշխանության կորստի հեռանկարից։

Բայց Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է իշխանությունը Հայաստանում, և մնում է լոկ իրավական ձևակերպում տալ հիմար ու թուրքական բռնապետության ավարտին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3322

Մեկնաբանություններ