Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Զիջում Ադրբեջանի՞ն, թե՞ հաճոյախոսություն ընտրություններից առաջ

Զիջում Ադրբեջանի՞ն, թե՞ հաճոյախոսություն ընտրություններից առաջ
12.09.2025 | 11:02

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի պարտադիր ծառայության ժամկետը 2026թ․ ամառային զորակոչից սկսած կրճատվելու է 24-ից մինչև 18 ամիս։

Նախարարությունը դա հիմնավորում է պայմանագրային զինծառայողների թվի աճով։ Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է․

*Հայաստանի սահմանները շարունակում են մնալ մշտական սպառնալիքի տակ, և բանակի մարտունակությունը չի կարելի չափել միայն զինծառայության ժամկետով:

*Ժողովրդագրական ճգնաժամն իրական է, բայց ծառայության կրճատումը պետք է ուղեկցվի պահեստազորի և պայմանագրայինների իրական ուժեղացմամբ։

*Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանի զինված ուժերի սահմանափակում և կրճատում, և եթե Երևանը գնում է այս քայլին առանց ռազմավարական հաշվարկի, ապա այն ընկալվելու է ոչ թե որպես բարեփոխում, այլ՝ Բաքվի պահանջի կատարում։

*Կա նաև ներքին քաղաքական հաշվարկ․ ծառայության ժամկետի կրճատումն արվում է ոչ թե անվտանգության ամրապնդման, այլ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հասարակությանը «հաճոյանալու» նպատակով։

Սա իշխանության հերթական մանևրն է, որտեղ անվտանգությունն արդարացվում է կարճաժամկետ քաղաքական շահով։

Աշխարհի փորձը ցույց է տալիս․ ծառայության ժամկետը կարելի է կրճատել միայն այն դեպքում, երբ առկա է ուժեղ պահեստազոր, տեխնոլոգիական արդիականացում և հստակ ռազմավարություն։

Հակառակ դեպքում՝ ծառայության կրճատումը դառնում է ոչ թե բանակի ուժեղացման, այլ պետության թուլացման գործիք։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 11704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ