Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մրցակցության դրսևորումները. «գիշատիչ» և «զոհ»

Մրցակցության դրսևորումները. «գիշատիչ» և «զոհ»
01.10.2025 | 20:03

Մրցակցությունը ուժային աշխարհում ապրելու միակ ձևն է, որը, կախված պայմաններից, կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ սկսած ամենամեղմ հարաբերություններից մարդկանց միջև, մինչև ամենադաժան ձևերի հակամարտությունները նրանց միջև։

Մրցակցությունը ապրելու ու կյանքի հարատևման միակ ձևն է նաև կենդանական աշխարհում, որտեղ կան մրցակցության ամենաբազմազան ձևեր, որոնք, ընդհանուր առմամբ, գիշատիչների ու զոհերի համատեղ կյանքի տարբեր դրսևորումներն են։

Գիտության մեջ այդ դրսևորումներից ամենից ուսումնասիրվածը գիշատիչի ու զոհի համատեղ կյանքն է, որը նկարագրվում է Լոտկա-Վոլտերրայի հայտնի «գիշատիչ-զոհ» մաթեմատիկական մոդելով, որն էլ ունի բազմաթիվ տարբեր մոդիֆիկացիաներ և կիրառություններ։

Բայց այս մոդելն արտացոլում է մրցակցության բարդ պրոցեսի մի մասնավոր դրսևորում միայն, այնինչ, պրակտիկ կյանքում շատ կարևոր են նաև «գիշատիչ-գիշատիչ» տեսակի մոդելները և պակաս հետաքրքիր ու կարևոր չեն «զոհ-զոհ» տեսակի մոդելները, լինեն դրանք բառային-հումանիտար-բանասիրական, թե քանակական-մաթեմատիկական բնույթի։

Իսկ ավելի ընդհանուր դեպքում բոլոր նշված դեպքերը միավորվում են «գիշատիչներ-զոհեր» մոդելների մեջ, որոնք կիրառելի են և կենդանիների, և մարդկանց հավասարակշիռ ու անհավասարակշիռ կյանքի ադեկվատ ներկայացման ու նաև քանակական նկարագրության համար։

Այս իմաստով ավելի կիրառական և հզոր են այն մոդելները, որտեղ մրցակցողները հստակորեն չեն բաժանվում գիշատիչների ու զոհերի, քանի որ կյանքի տարբեր պայմաններում ու ռեժիմներում գիշատիչը կարող է դառնալ զոհ և հակառակը։

Մասնավորապես, գիշատիչների համատեղ հավասարակշիռ կյանքը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նրանք, պարբերաբար և փուլով շեղված, լինում են կամ գիշատիչ, կամ զոհ, այսինքն, ապրում են առավելություններ ձեռք բերելու և զիջումների գնալու պարբերական պրոցեսի պայմաններում։

Նման պրոցեսի տիպական օրինակ է սառը պատերազմի պայմաններում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի, այսպես կոչված, խաղաղ գոյակցության ռեժիմը։

Գիշատիչների ու զոհերի դերերը փոխելու տիպական օրինակ է նաև պատմության մեջ քաղաքակրթությունների հզորանալու և «գիշատիչ» դառնալու ու այնուհետև էլ, աստիճանաբար իր պոտենցիալը սպառելու և կամաց կամաց «զոհ» դառնալու պրոցեսը։

Նման մոդելներն ընկած են նաև կոալիցիաների ու տարբեր տեսակի միությունների առաջացման ու տրոհման աշխարհաքաղաքական պրոցեսների նկարագրության հիմքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5306

Մեկնաբանություններ