Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՈՒսուցչի քիչ են վճարում, իսկ խնայված միջոցները տալիս են քամուն

ՈՒսուցչի քիչ են վճարում, իսկ խնայված միջոցները տալիս են քամուն
07.10.2025 | 17:03

Վերջերս հրապարակվել էր ԱՊՀ երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի համեմատական ցանկը։ Հայաստանն այդ ցանկում ամենացածր տեղերից մեկում էր, ավելի ցած, քան՝ Ադրբեջանը։ Պետությունը ուսուցչին քիչ ռոճիկ է վճարում, որ Նիկոլ Փաշինյանը իր ընկերախմբով Սևանա լճի շուրջ հեծանվավազք կատարի, որ Ջենիֆեր Լոպեսին պետբյուջեից 6 միլիոն դոլար վճարեն երևանյան համերգի համար (պետության գործը չէ համերգ կազմակերպելը), որ ԱԺ-ի ՔՊ-ական երեսփոխանները պետական շահի տեսանկյունից անիմաստ, սակայն պետական բյուջեից թանկ վճարվող վոյաժներ անեն արտերկրում ու սոցցանցերում դրա վերաբերյալ նկարներ տեղադրեն, որ «խոշոր» պաշտոնյաների համար վերջին տարիներին թողարկված ամենաթանկ ծառայողական ավտոները գնվեն, որ փողոցից պալատ ընկած, ոսկորները սոված բիրդան աղա դառածները թագավորավայել ապրեն Ձորաղբյուրի կառավարական դաչաներում։ Բարձր պաշտոնյաները և մեծահարուստները իրենց զավակներին սովորեցնում են մասնավոր թանկ դպրոցներում կամ արտերկրում, իսկ հանրակրթական սովորական դպրոցներում սովորում են աղքատ ու միջին խավի երեխաները, ուստի ուսուցիչներին նորմալ վճարելու շահագրգռվածություն օրվա իշխանությունը չունի։ Ուսուցիչներին քիչ աշխատավարձ են վճարում, այդ պատճառով հանրակրթական դպրոցներում տղամարդ քիչ ուսուցիչ է մնացել, որ տղա աշակերտների մեջ տղամարդկություն դաստիարակի։ Հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեջ քիչ են քաղաքականապես տհասները և կոռումպացվածները, որոնց մանկավարժ չի կարելի կոչել։ Հենց նրանք են ազգային ինքնության ու եկեղեցու, հայ ժողովրդի պատմության, Արարատ սրբազան լեռան դեմ պատերազմի ելած օրվա իշխանությանը սատարողները։ Սակայն հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչների աշխատավարձի մեծապես բարձրացումը, դրանով հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացումն այլընտրանք չունեն։ Դրա այլընտրանքը դպրոցներում չկայացած կրթության հետևանքով առկա նորաձև տգիտությունն է, մարտնչող կիսագրագիտությունը, Հայաստանի լցված բանտերը, խաղամոլների, թմրամոլների, հարբեցողների հսկա բանակը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4905

Մեկնաբանություններ