Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աշխարհիկ իշխանությունն առաջին անգամ իրեն թույլ է տվել այն, ինչը չի արել անգամ օտարի սուրը

Աշխարհիկ իշխանությունն առաջին անգամ իրեն թույլ է տվել այն, ինչը չի արել անգամ օտարի սուրը
09.12.2025 | 14:23

Նույնիսկ զավթիչները չեն համարձակվել:

Պատմության մեջ եղել են շրջափակումներ․

-Պարսկական իշխանության ուղիղ ազդեցություն հայ եկեղեցու վրա

-Արաբական խալիֆաթի դիկտատը

-Թաթար-մոնղոլական զավթումը

-Բյուզանդիայի փորձերը կաթողիկոսությունը ենթարկելու

-Օսմանյան կայսրության բռնությունը

-Ռուսական կայսրության ճնշումները

-ԽՍՀՄ հակաքրիստոնեական բռնությունը

Բայց նույնիսկ դրանց դեպքում պատարագի սիրտը չեն կտրել։

«Խաչի դեմ պատերազմելը» մի բան է, բայց Սուրբ Խորանի ներսում արարողությունը կեղծելը՝ ուրիշ բան։

Օտարը միշտ զգացել է, որ սա անտեսանելի սահման է, որը եթե հատում ես՝ քո իշխանությունը դառնում է ոչ թե քաղաքական, այլ՝ սրբապղծություն։

Եվ այդ պահից պետք է ժողովուրդը գիտակցի, որ սա գոյության պատերազմ է, ոչ թե ենթակայության։

Այս պատճառով նույնիսկ օտարը խուսափել է այդ քայլից։

ԽՍՀՄ-ը՝ բացառությունը, բայց նույնիսկ այնտեղ…

ԽՍՀՄ-ը փակեց տաճարներ, գնդակահարեց քահանաներին, աքսորեց կաթողիկոսներին, բայց պատարագի մեջ չեղարկված կաթողիկոսի անուն չի եղել։

Նրանք ընտրեցին կտրել արտաքին մարմինը, ոչ թե՝ ներքին հոգեխորը։

Սա այդքան աննախադեպ է, որովհետև՝ ներսից աշխարհիկ իշխանությունն առաջին անգամ իրեն թույլ է տվել այն, ինչը չի արել անգամ օտարի սուրը։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ