CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Հաջիևը փորձում է համոզել հայ ժողովրդին, որ մեզ հետ կատարվածն օրինաչափ է, և պետք է հաշտվենք դրա հետ

Հաջիևը փորձում է համոզել հայ ժողովրդին, որ մեզ հետ կատարվածն օրինաչափ է, և պետք է հաշտվենք դրա հետ
05.01.2026 | 12:40

Երբ ալիևյան կլանի խոսնակներից Հաջիևն ասում է, թե իրենք ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև ժողովրդի հետ են խաղաղություն կառուցում, երևի նկատի ունի Բաքվում մի քանի օրով հանգրվանած հաջիևյան խոսնակներին, որոնք հմայվել էին ադրբեջանցիներով:

ՈՒղղակի Հաջիևը փորձելով Հայաստանի ժողովրդի անվան տակ ներկայացնել մի քանի փաշինյանական ագիտատորի, առաջին հերթին ևս մեկ անգամ հարձակվում է ՀՀ ինքնիշխանության վրա, որովհետեւ արտաքին ուժերի և հատկապես թշնամի պետության հետ որևէ պայմանավորվածության գալու իրավունք ունի պետությունը` ժողովրդի անունից: Եթե արտաքին կողմը անհրաժեշտություն է տեսնում երկխոսել նաև ժողովրդի հետ, նշանակում է, որ նա տվյալ իշխանությանը չի համարում լեգիտիմ, ինչը իսկապես հարցեր է առաջացնում:

Հավանաբար, Ադրբեջանում մի բան գիտեն, որ Հայաստանի իշխանությունների հետ պայմանավորվածությունները բավարար չեն համարում:

Բնական է, որ ազգային շահերը ամեն գնով զոհաբերող իշխանության նկատմամբ չի կարող լինել հավատ և վստահություն:

ՈՒստի Հաջիևն իր հայաստանյան խոսնակների միջոցով փորձում է համոզել հայ ժողովրդին, որ մեզ հետ կատարվածն օրինաչափ է և պետք է հաշտվենք դրա հետ...

Փառ՜ք Աստծո, ԱՄՆ-ն ամեն օր ապացուցում է, որ մենք ճիշտ էինք մեր գործողությունների մեջ, սակայն սխալ, երբ հույս ունեինք, որ թույլ մնալով մեզ չեն ուտի...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2251

Մեկնաբանություններ