Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրանում իշխանափոխության ոչ մի նախադրյալ չկա

Իրանում իշխանափոխության ոչ մի նախադրյալ չկա
14.01.2026 | 13:09


Ինչ սահմռկեցուցիչ վերնագրերով նյութեր ասես, որ չի գրվում Իրանի մասին
Իսկ ի՞նչ կլինի Իրանում:
Ոչ մի արտառոց բան: Դրսի աջակցությունը ստացած բունտը կճնշվի:
Նախագահը, որպես մասսայական անկարգություններին ստվերային աջակցող, կհեռացվի պաշտոնից:
Թրամփը, խոսքի տերը լինելու համար, երևի թե կհարվածի իրանական անապատի ավազաբլուրներին, ու վերջ:
Իրանում իշխանափոխության ոչ մի նախադրյալ չկա: Ասենք, ոչ մեկի պետքը չի անիշխանական Իրանը, որը անպայմանորեն կբերի քաղաքացիական ռեգիոնալ
պատերազմի:
Իսկ իրեն շահ պատկերացնող Փեհլևի՞ն:
Նրան էլ կասեն՝ նախ կնոջդ վարքը կառավարիր, Իրանը կառավարելը քո գործը չէ։


Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9071

Մեկնաբանություններ