ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Խաղաղության» գործընթացի մեջ ժողովուրդները որևէ նշանակություն չունեն

«Խաղաղության» գործընթացի մեջ ժողովուրդները որևէ նշանակություն չունեն
12.02.2026 | 12:34

Վենսի այցը ևս մեկ անգամ ամրապնդեց իմ այն կարծիքը, որ «խաղաղության» գործընթացի մեջ ժողովուրդները որևէ նշանակություն չունեն։ Սա գործընթաց է էլիտաների միջև ձևավորված փոխադարձ շահերով, որտեղ ՀՀ իշխանությունների գերխնդիրը հատկապես ընտրությունների միջոցով վերարտադրվելն է, դրամական շրջանառությունը ու դեմք փրկելը (Վենսի հայտարարությունները հենց դրանց մասին էին, ներառյալ Փաշինյանին ընտրություններում աջակցելու մասին ակնարկը):

Ալիևը ստանում է իր կովկասյան մենատիրոջ բաղձանքին հասնելու հնարավորություն, որտեղ առանցքային էր Վենսի հայտարարությունը, որ նախագահ Թրամփից հետո Ալիևը միակ առաջնորդն է, ով լավ հարաբերություններ ունի միաժամանակ Էրդողանի և Նեթանյահուի հետ։ Հաջորդը ռազմավարական գործընկերության հռչակագիրն ու դրանով անվտանգության, տեխնոլոգիաների, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության խորացումը։ ԲԱյց որ առավել տպավորիչ էր բացասական իմաստով, դա այսպես կոչված «շեհիդների ծառուղի» այցն էր։

«Փոխնախագահը և երկրորդ տիկինը Բաքվի (Ադրբեջան) Հավերժական կրակի հուշահամալիրի մոտ», - նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը:

Միանշանակ է, որ «շեհիդների ծառուղի» այցելության հայկական համարժեքը Եռաբլուր պանթեոնն էր։

Հիշում եմ, ինչպես էին ռուսների ու իրանցիների այցելության ժամանակ հարայ–հրոց բարձրացնում, իսկ հիմա իհարկե ոչ մի խոսք չի լինելու, որովհետև «ծառաները պիտի կատարեն իրեն պարոնների կամքը»։

Այս գործարքից էլ ԱՄՆ–ն ստանում է տարածաշրջանային ազդեցություն (ինչպես ցանկացած գերտերություն պիտի ձգտեր) և մասնակցություն ձևավորվող անվտանգային, լոգիստիկ կոմունիկացիներին։ Ի դեպ՝ երեք կողմերից թերևս ամենաազնիվը հենց ԱՄՆ–ն է, ով պատրանքներ չի ցանում, այլ խոսում է սեփական շահերի մասին, այլ հարց է՝ մենք ցանկանում ենք լսել, թե՞ ոչ։

Այսպիսով՝ գործ ունենք ո՛չ թե ժողովուրդների միջև խաղաղության գործընթացի, այլ էլիտաների միջև ժամանակավոր պայմանավորվածության հետ, որը հիմնված չէ ժողովուրդների հիմնարար շահերի և նպատակների վրա, հակամարտությունների լուծման հիմնարար սկզբունքների վրա․․․

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ