ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեծ Պահք

Մեծ Պահք
20.02.2026 | 10:50

Օրվա ընթերցում

«Մխիթարեցեք, մխիթարեցեք իմ ժողովրդին, - ասում է Աստված, -

դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք և մխիթարեցեք նրան, որովհետև նա լի է տառապանքով։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։

Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք մեր Աստծու շավիղները։

Բոլոր ձորերը պիտի լցվեն և բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան և առապարները՝ դաշտեր։

Պիտի հայտնվի Տիրոջ փառքը և ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տերը խոսեց։

Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Իմացի՛ր, ամեն մարմին նման է խոտի և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում, որովհետև նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան»։

Եսայի 40։1-8

Դիտվել է՝ 3556

Մեկնաբանություններ