Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հակաքաղաքագիտական մտքեր՝ Կրեմլում

Հակաքաղաքագիտական մտքեր՝ Կրեմլում
02.04.2026 | 13:10

Մարդը երկրի ներսում այնքան է հակաքաղաքագիտական մտքեր ասել, որ ինքն իրեն հավատացել ու նույն հիմարությունները կրկնում է արդեն միջպետական ու միջազգային հանդիպումների ժամանակ։

Լավ է չասաց. «Դե, որ Ալիևը համարում էր Արցախը իր տարածքը, դրա համար տվեցի»: Կամ. «Քանի որ Պակիստանը շնորհավորեց Ալիևին տարածքային ամբողջականության վերականգնման համար, դրա համար տվեցի»: Ու էդպես շարունակ։

Լավ, 8 տարի երկիր ղեկավարես ու մնաս նույն գավառական կիսագրագե՞տը, հետն էլ հավատաս, թե երբ ասածիցդ հետո դեմքիդ ժպտում են, ուրեմն մի հանճարեղ բա՞ն ես ասել:

Էս մարդուն մի բարին կամեցող չկա՞, որ ասի, թե երբ քեզ ծափահարում են, դա ոչ թե քո ասածներն ու արածներն են ծափահարում, այլ բացառապես քո կարգավիճակը։

Իշխանությունից զրկվելուց մի ամիս էլ չի անցնի, երբ նույն ծափահարողներն ու ողջագուրվողները ավելի մոլեգին կատեն: էդպիսին է իշխանությունը:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2864

Մեկնաբանություններ