ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Իշխանության կողմից զրո ասելիք՝ Ապրիլյան պատերազմի և հաղթանակի մասին

Իշխանության կողմից զրո ասելիք՝ Ապրիլյան պատերազմի և հաղթանակի մասին
02.04.2026 | 20:20

Ողջ օրվա լրահոսը «Քառօրյայի 10-ամյակի» մասին է, ինչը տրամաբանական ու արդարացի է։

Սպասեցի մինչև օրվա ավարտը, սակայն, ինչպես և սպասելի էր, Փաշինյանի ու նրա թիմի կողմից ոչ մի ծպտուն չհնչեց, ոչ մի հիշատակում ու զրո ասելիք Ապրիլյան պատերազմի և հաղթանակի մասին։ Այո՛, հենց հաղթանակի, որը տարբեր հայտնի և անհայտ շրջանակների կողմից տարիներ շարունակ քարկոծվել ու գանահարվել է։

Ժամանակին նույն Փաշինյանը, «ոչմիթիզանականի կամուֆլյաժը» հագին, կոկորդ էր պատռում՝ «տարածքային ամրապնդումների ու նոր ձեռքբերումների անհրաժեշտության» մասին։ Այսօր, անգամ կառավարության նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, ոչ մի ակնարկ չհնչեցրեց Ապրիլյանի նահատակների թեմայով․ այս աստիճան անհայրենիք ու ստրակամիտ արարածի հետ գործ ունենք։

Մի բան էլ․ այսօր Եռաբլուրում մի մարազմատիկ տեսարանի ականատես եղանք․ թերևս առաջին անգամն էր, որ պանթեոնում չկար ՊՆ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակ։

Ըստ էության, Փաշինյանի՝ Ալիևի գծած «ռամկաներում» տեղավորվելու վախերը սահման չունեն, և այսօր տեսանք դրա հերթական դրսևորումը։

Ապրիլյանի թեմայի անտեսումը դառնում է ոչ միայն արժեհամակարգային ճգնաժամի ցուցիչ, այլ նաև արտաքին ու ներքաղաքական հաշվարկների արդյունք, որտեղ ազգային հիշողությունն ու արժանապատվությունը ենթարկվում են իրավիճակային շահին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6103

Մեկնաբանություններ