ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Դեռ շա՜տ պղտոր ջրեր կան, որ պիտի մաքրվեն

Դեռ շա՜տ պղտոր ջրեր կան, որ պիտի մաքրվեն
06.04.2026 | 12:14

Հայաստանում, հուրախություն ինձ/մեզ, կա՛ն իրական արևմտյան արժեքներ կրող մարդիկ, ովքեր գաղափարական, արժեքային խորը հակասություններ ունեն Ռուսաստանի հետ, բայց նրանք իրենց արժեքների ու գաղափարների մեջ ազնիվ են, նրանց համար չկան ռուզվելտյան «Да, он (Сомоса) сукин сын, но он наш сукин сын!» երկակի ստանդարտներ, այլ արդարության ու ճշմարտության վրա հիմնված սկզբունքներ։

Նման մարդիկ երկրի առաջընթացի, արդարության մթնոլորտի, արժեքների պաշտպանության ու համերաշխության հաստատման անգնահատելի գանձեր են։

Սակայն ցավոք սրտի, այս մարդիկ Հայաստանում քիչ են ու զրկված իրական ազդեցություն ունենալու հնարավորությունից: Այս մարդիկ միշտ թիրախավորվում են երկու այլասերված ճամբարների` արևմտյան ու ռուսական վարձկանների կողմից։

Իսկ այն, ինչ ունենք որպես արևմտամետ` հայկական քաղաքական ներկապնակում, գլխավորապես քարոզչական վարձկաններ են, որոնց առաքելությունը ո'չ թե համերաշխության հաստատումն է, այլ թշնամանքի խորացումը։

Ռուսամետ ներկայացող բանակում էլ քաղաքական ներկապնակում գլխավորապես ներկայացված են ո՛չ թե արժեքներ ու սկզբունքներ, այլ քարոզչական առաքելություն կրողներ։

Ես առիթ ունեցել եմ իսկական ռուսական ազդեցությունը կրողների հետ խոսել, որոնց համար արժեքը Պուշկինն ու Գրիբոեդովն են, Տոլստոյն ու Գոգոլը։

Ոչինչ, դեռ շա՜տ պղտոր ջրեր կան, որ պիտի մաքրվեն, իսկ ինձ համար ձեռքբերում եմ համարում թե՛ իսկական արևմտամետ, և թե՛ իսկական ռուսամետ ճանաչելը, որովհետև դեռ շա՜տ բաներ ունեմ սովորելու:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3971

Մեկնաբանություններ