Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ո՞ր հիմարը նախընտրական շրջանում զենքով ու դիմակով տեսանյութ կհրապարակի իշխանության դեմ, լավ իմանալով, որ դա իրեն է վնաս տալու

Ո՞ր հիմարը նախընտրական շրջանում զենքով ու դիմակով տեսանյութ կհրապարակի իշխանության դեմ, լավ իմանալով, որ դա իրեն է վնաս տալու
18.05.2026 | 14:43


Դիմակավորված, զենքով և Արցախի բարբառով բռնության կոչ հնչեցնող անձանց տեսանյութը, իմ համոզմամբ, ստեղծվել և ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանի համար՝ փորձելով առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ իշխանական նոր բռնաճնշումների։

Ասենք, ո՞ր հիմարը նախընտրական շրջանում զենքով ու դիմակով տեսանյութ կհրապարակի իշխանության դեմ, լավ իմանալով, որ դա իրեն է վնաս տալու։

Սիրելի հայրենակիցներ, համոզված եղեք՝

Նիկոլի և նրա ՔՊ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծվել է հենց իշխանության կողմից, որի նպատակն է.

1. առիթ ստեղծել ազգային ընդդիմության նկատմամբ բռնության ու նոր ձերբակալումների,

2. ատելություն տարածել արցախցիների նկատմամբ,

3. ժողովրդի մոտ արդարացնել իշխանության կողմից սպասվող ընտրակեղծիքները և, հնարավոր է, նաև ընդդիմադիր ուժեր փակելը,

4. ընտրություններով իշխանություն փոխելը թույլ չտալ, անվավեր ճանաչել առաջիկա ընտրությունների արդյունքները, հայտարարելով, թե իբր ահաբեկչությամբ է եղել քվեարկությունը։

Դատապարտում եմ զինված և սպառնալիքներով տեսանյութերի տարածումը՝ դա համարելով մեծագույն սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգության համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5715

Մեկնաբանություններ