Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աղոթարան

Աղոթարան
25.06.2026 | 00:06
Մարդասե՛ր Տե՛ր,
պահպանի՛ր մեր հոգիները, փրկի՛ր մեզ մեղքից և չար մտքերից, թող մեր գործերը առաջնորդվեն բարությամբ և ճշմարտությամբ։
Թող լույսն այս առավոտյան Քո անսպառ շնորհով լցնի մեր միտքը խաղաղությամբ,
մեր հոգին՝ հավատով և մեր քայլերը՝ Քո սուրբ կամքի ուղությամբ։
Քեզ փառք, պատիվ ու օրհնություն այժմ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ