Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Տարեց մարդիկ մնացին անձրևի տակ՝ առանց որևէ աջակցության

Տարեց մարդիկ մնացին անձրևի տակ՝ առանց որևէ աջակցության
25.06.2026 | 12:54

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան, այսօր (24.06.2026 թ․)՝ ժամը մոտ 15:40-ի սահմաններում, Էրեբունի թաղապետարանի հարակից կանգառում տեղի ունեցավ մի դեպք, որը խորապես մտահոգիչ է թե՛ մարդկային, թե՛ ծառայողական տեսանկյունից։

61 համարի երթուղու վարորդը անձրևի ժամանակ թույլ չտվեց տարեց ամուսնական զույգին օգտվել տրանսպորտից, քանի որ նրանց մոտ չհաջողվեց կատարել վճարումը։ Անհասկանալի է՝ խնդիրը պայմանավորված էր տեխնիկական խափանմամբ, թե քարտի վրա բավարար գումարի բացակայությամբ, սակայն վարորդը պահանջեց, որ նրանք իջնեն երթուղուց։

Արդյունքում տարեց մարդիկ մնացին անձրևի տակ՝ առանց որևէ աջակցության կամ ըմբռնման դրսևորման։ Անկախ վճարման հետ կապված հանգամանքներից՝ նման վերաբերմունքը դժվար է համարել ընդունելի, հատկապես տարեց քաղաքացիների նկատմամբ։ Այդ վարորդն իր մեկ քայլով ուղղակիորեն փոշիացնում է տրանսպորտային համակարգի հանդեպ վստահությունը և հարվածում քաղաքային իշխանությունների իրականացրած ցանկացած «բարեփոխման» հեղինակությանը։

Խնդրում եմ ուսումնասիրել տվյալ միջադեպը, պարզել վարորդի գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև գնահատել, թե արդյոք նման վերաբերմունքը համապատասխանում է Երևանի հասարակական տրանսպորտի սպասարկման չափանիշներին և քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունքի սկզբունքներին։

Ակնկալում եմ Ձեր արձագանքն ու համապատասխան գնահատականը տվյալ դեպքի վերաբերյալ։

Մարատ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4618

Մեկնաբանություններ