Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինքնիշխան և տնտեսապես ամուր երկիր ու պետականություն ունենալու հիմնական պայմանը

Ինքնիշխան և տնտեսապես ամուր երկիր ու պետականություն ունենալու հիմնական պայմանը
18.07.2026 | 12:26

Հասարակության որակը միարժեքորեն կարող է որոշվել տգետների ու ավանտյուրիստների ունեցած դիրքով նրանում, որը նաև իրական հիմք է նույն հասարակության ապագայի կանխատեսման համար։

Հասարակության մեջ ապրելու կամքը կորցրած տգետների տևական գերիշխանության դեպքում մարդկային կյանքը դրեյֆում է որակի անկման ուղղությամբ, մինչև որ դա դառնում է սպառնալիք պետականությանը, այն, ինչը որ տեղի է ունեցել մեզ հետ անկախություն ստանալուց հետո։

Անտեղյակ մարդկանց հաճախ թվում է, թե կյանքի որակ, պետության կայունություն և այլ նման հասկացությունները վերացական բաներ են, որոնք կապ չունեն անձանբ իրենց հետ։

Բայց դա այդպես չէ. և՛ կյանքի որակը, և՛ պետության էֆեկտիվությունն ու կայունությունը անմիջականորեն կապված են մարդկանց ամենօրյա գործողությունների հետ։

Եթե հասարակություն կոչեցյալը ներկայացնող ամեն մեկը ամեն օր մտածի, թե այդ օրը ինչ կարող է պոկել հասարակությունից, առանց փոխարենը որևէ բան անելու ուրիշներին, այսինքն, այդ նույն հասարակությանը, ապա կունենանք այն, ինչը որ ունենք։

Մերի նման թույլ մենթալիտետով մարդիկ կամ ժողովուրդները, բազմաթիվ ներքին ու արտաքին պատճառներով, կայուն ու էֆեկտիվ պետականություն կառուցել չեն կարող, քանի որ այն պահանջում է բոլորի համատեղ նպատակային ջանք և նվիրում ու զոհաբերություն՝ ռացիոնալ կառավարման ներքո։

Սա է ինքնիշխան և տնտեսապես ամուր երկիր ու պետականություն ունենալու հիմնական պայմանը, որի չլինելու միակ պատճառն էլ այն է, որ տգետ ու էգոիստ մեծամասնությունը սակավաթիվ ռացիոնալ դատողներին ու հատուկենտ նվիրյալներին համարում է «հարիֆ», քանի որ նրանք չեն «ջոգըմ»։

Եվ այսպես էլ փորձում ենք ապրել մեր Հայաստանում։

Հարցի լուծումը ուժեղ ու արդարամիտ մահակն է, որը ներքին ուժերի խելքի բանը չէ, քանի որ բոլորն են նույն կտավի գործ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ